00:00:00

Ո՞րն է եղել Գրիգորյանի՝ բժիշկներին ոտքի հանելու իրական նպատակը

19:19, 24 մարտ 2018

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի նախաձեռնությամբ Երեւանում այսօր հրավիրվել էր «Դեղերի մասին» օրենքի, ինչպես նաեւ էլեկտրոնային առողջապահության  վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար: Քննարկմանը հրավիրված են եղել ոլորտի տարբեր ներկայացուցիչներ: Մասակցել է մոտ հիսուն բժիշկ- մասնագետ: Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի կողմից մշակված օրենքի այս երկու նախագծերը առաջացրեցին հասարակական լայն դժգոհություն: Նախագծերը քննադատվեցին նաեւ որոշ բժիշկ- մասնագետների կողմից: Այսօր Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի կողմից կազմակերպված քննարկման կազմակերպիչներից  Irakanum.am-ին  որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրների փոխանցմամբ ասոցացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանը բողոքի ալիք է բարձրացրել այն պատճառով, որ վերջերս ցանկություն է հայտնել դառնալ Երիտասարդ բժիշկների մասնագիտական խորհրդի նախագահ, սակայն նախարար Լեւոն Ալթունյանը նախապատվությունը տվել է Զավեն Քոլոյանին: Սա էլ դարձել է պատճառ, որ Գեւորգ Գրիգորյանը կազմակերպի նման քննարկումներ: Նշենք, որ այսօր հավաքված բժիշկ- մասնագետները որոշում են կայացրել դիմում- նամակ հասցեագրել ԱԺ պատգամավորներին: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր