00:00:00

«Դուխով» խրախճանքներ՝ «Լա Սկալայում»

17:38, 27 հունիս 2019 Քրեական աշխարհ

Քրեական հեղինակությունը, հայրենի օրենսդիրն ու շոուբիզնեսի հայտնի դեմքերը՝ մեկտեղում։ Օրեր առաջ լրատվամիջոցներում եղան հրապարակումներ այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,  հեղափոխությունից առաջ «ախռանիկի» դեր կատարած, մեկ- մեկ էլ սելֆիի ձող «բռնած» Հայկ Սարգսյանը, ԱՄՆ-ից վտարված Արմեն Ղազարյանի՝ Պզոյի, ինչպես նաեւ հաղորդավարներ Շուշան Երիցյանի եւ Սյուզան Սեդրակյանի հետ եղել են «Լա Սկալա» ակումբում։ Առհասարակ հիշյալ ակումբը առավել հայտնի էր իշխանափոխությունից առաջ, եւ հատկապես նրանով, որ այստեղ «լռվում» էին հայտնիների որդիներն ու մերձավորները։ Խոսքն օրինակ Սերժ Սարգսյանի եղբորորդի՝ Նարեկ Սարգսյանի, ինչպես նաեւ Վաչագան Ղազարյանի՝ Վաչոյի որդին՝ Մհերի մասին է։ Իշխանափոխությունից հետո «Լա Սկալա» ակումբը սկսեց «ծառայել»  դարձյալ Սարգսյաններին, այս անգամ՝ Հայկին։ Վերջինս Պզոյի, ինստագրամում եւ այլ շրջանակներում հայտնի աղջիկների հետ հաճախ է լինում ակումբում։ Ականատեսները պատմում են, որ Սարգսյանի՝ ակումբ մտնելուն պես անպայման միացնում են «դուխով» երգը, որի հնչյունների ներքո էլ սկիզբ է առնում խրախճանքը։ Ինչ վերաբերում է «Լա Սկալա»-յի ղեկավարությանը, ապա ինչպես բազմաթիվ օբյեկտատերերի, ովքեր Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ փառաբանում էին նրան, այսօր արդեն նույն ոգեւորությամբ գովաբանում են Փաշինյանին, եւ «պատերի տակ»  ասում, որ վերջապես իրավիճակ փոխվեց։ Թե հատկապես ինչ իրավիճակ է փոխվել «Լա Սկալա»-յում դժվար է ասել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նարեկ Սարգսյաններին պարզապես փոխարինել են Հայկ Սարգսյանները։ Չնայած, մեկ փոփոխություն կա, ակումբի պատվավոր հյուրն է դարձել Պզոն։ Հավելենք նաեւ, որ օրեր առաջ Երեւանում «ասֆալտին» փռելու օպերացիան չի շրջանցել նաեւ «Լա Սկալա» ակումբում գտնվող օրինախախտներին։ Թե ովքեր են եղել այդ շարքում՝ հաջորդիվ։ Նյութի աղբյուրը՝ ArmDay.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր