00:00:00

Իրավիճակը շփման գծին անցած շաբաթվա ընթացքում

17:25, 24 մարտ 2018 Լեռնային Ղարաբաղ

Մարտի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց:
 Բացի վերոնշյալ խախտումներից, մարտի 19-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում, հետախուզական թռիչքներ իրականացնելու նպատակով, հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարք, որը ժամանակին հավաստանշվել ու խոցվել է ՊԲ դիրքապահ զինծառայողների կողմից:ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն  պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր