00:00:00

Վերին Լարսում բռնված ավտոբուսի հայ վարորդն ազատ է արձակվել. իրավապահները կասկածում են ուղևորներից մեկին

21:09, 24 հունիս 2019

NEWS.am-ի տեղեկություններով վրացի սահմանապահները շուրջ 14 ժամ պահելուց հետո քիչ առաջ ազատ են արձակել Վերին Լարսի անցակետում բռնված հայ վարորդին։ Սակայն նրա հետ բռնված հայ ուղևորներից մեկին իրավապահներն ազատ չեն արձակել։ Նշենք, որ հայ վարորդին բռնել էին այն բանից հետո, երբ ավտոբուսում 500գ հերոին էին հայտնաբերել։ Ավելի վաղ «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը NEWS.am–ին հայտնել էր Մոսկվայում իրենց ընկերության ներկայացուցչություն են բերել երեխաների համար նախատեսված հովերբորդի փաթեթ։ Կազմակերպությունը, կասկած չունենալով, որ ծանրոցում մանկական իր է, համաձայնել է բեռը հասցնել Երևան։ Սակայն ռուս–վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում վրացի սահմանապահները զննելով ավտոբուսը՝ ծանրոցում հայտնաբերել են շուրջ 500 գրամ հերոին տեսակի թմրանյութ, ինչից հետո ավտոբուսը զննելու նպատակով ուղևորներին իջեցրել են, իսկ վարորդին տարել հարցաքննության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր