00:00:00

Վերնաշեն համայնքի նախկին ղեկավարը 5 միլիոն դրամի յուրացում է կատարել

14:59, 24 մարտ 2018 Իրավական

Ոստիկանությունը Վերնաշեն համայնքում խոշոր չափի յուրացման դեպք է բացահայտել: Օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզվեց, որ Վայոց ձորի մարզի  Վերնաշեն համայնքի նախկին համայնքապետ Միքայել Բաղդասարյանը համայնքի որոշ հատվածներում գազաֆիկացման աշխատանքներ կատարելու պատրվակով շուրջ 5 միլիոն դրամ է փոխանցել շինարարական եւ տնտեսական ապրանքներիմառեւտրով զբաղվող տարբեր ընկերությունների եւ ձեռներեցների:

Նախնական քննությամբ պարզվել է, որ ապրանքները ձեռք են բերվել մասնակիորեն եւ որոշ հատվածներում գազաֆիկացում չի կատարվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է: Մանրամասները  տեսանյութում https://www.youtube.com/watch?v=m6uZkR0_6Ls

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր