00:00:00

Պատահար Նժդեհի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում․ կան տուժածներ

14:32, 24 մարտ 2018 Իրավական

Մարտի 23-ին՝ ժամը 23:04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի 35 ND 335 պետհամարանիշի (վարորդ՝ 1957 թ. ծնված Վ. Ա.), «Opel Astra G» մակնիշի 35 CL 039 (վարորդ՝ 1987 թ. ծնված Գ. Գ.) և «Mercedes E320» մակնիշի 88 TT 885 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ղ. Օ.), ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ղ. Օ.-ը և «Opel Astra G» ավտոմեքենայի ուղևորներ՝ 1992 թ. ծնված Հ. և 1996 թ. ծնված Ա. Բ.-ները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և անջատել մարտկոցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր