00:00:00

Նոր բացահայտումներ. ովքեր են Ամուլսարի դեմ «պայքարողների կնքահայրերը»

21:31, 19 հունիս 2019

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, Հայաստանի կառավարությունը ստացել է Լիբանանյան ELARD կազմակերպության եզրակացությունը Ամուլսարի հանքի փորձաքննության վերաբերյալ: Եզրակացությունը դրական է, բայց գործադիր իշխանությունը դեռեւս չի շտապում հրապարակել եզրակացության արդյունքները։ Այս ամենն ունի իր բացատրությունը։ Ճանապարհներ փակող բնապահպանների գործողությունների արդյունքում անցած մեկ տարվա ընթացքում միլինավոր դոլարների վնասներ է կրել, և «Լիդիան Արմենիա» ընկերությունը և Հայաստանի Հանրապետությունը։ Եվ պատասխանատվության խնդիրն անխուսափելիորեն ծագելու է դրական եզրակացության հրապարակման հետ: Այս առումով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են հանքի շահագործմանը պետք է տեղյակ լինեն եզրակացությանը։ Իսկ ովքեր են դեմ շահագործմանը։ Irakanum.am-ի տեղեկություններով Հայաստանի իշխանությունները ուսումնասիրում են մեկ տարի ճանապարհ փակող անձանց ֆինանսավորման աղբյուրները։ Տրամաբանական հարց է առաջանում, ովքեր եւ ինչ միջոցներով են մեկ տարի պայքարում, որպեսզի չշահագործվի Ամուլսարը։ Կառավարությունն այժմ զբաղված է այդ անձանց եւ նրանց թիկունքում կանգնածներին բացահայտելու գործով։ Այդ տեղեկությունները, չի բացառվում, որ հրապարակվեն եզրակացությանը զուգահեռ, այդ կերպ հասարակությանը ցույց տալով, որ հանքի շահագործման դեմ պայքարողներն իրականում նեղ անձնական շահերի են սպասարկել, հատկապես երբ բնապահպանական խնդիրների բացակայությունը հաստատվում է փորձաքննությամբ, որի համար պետությունը 400 հազար դոլար է ծախսել: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր