00:00:00

Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S9 եւ S9+ ֆլագմանային սմարթֆոնները

14:35, 26 փետրվար 2018 Աշխարհ

https://www.youtube.com/watch?v=5_-NKRVn7IQ&feature=youtu.be Փետրվարի 25-ին Բարսելոնայում հատուկ միջոցառման ժամանակ, որտեղ երկուշաբթի օրը կբացվի MWC 2018 ամենամյա էլեկտրոնիկայի ցուցահանդեսը, հարավկորեական Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S9 եւ S9+ սմարթֆոնները, փոխանցում է Newsru.com-ը: Galaxy S9-ը եւ S9+-ը առաջին սմարթֆոններն են դարձել, որոնք կստանան Qualcomm Snapdragon 845 պրոցեսորը. հենց այս չիպով հագեցած կլինեն ԱՄՆ-ի շուկայի համար նախատեսված սմարթֆոնները, իսկ մնացածը սարքերը կաշխատեն Exynos 9810 ֆիրմային չիպով, որը, ինչպես նշել է Phone Arena-ն, կատարողականության թեսթերում գերազանցում է Qualcomm պրոցեսորը: Samsung Galaxy S9-ի օպերատիվ հիշողությունը է 4 ԳԲ է, իսկ հիմնականը՝ 64 կամ 128 ԳԲ: Galaxy S9+-ը 6 ԳԲ օպերատիվ եւ 64, 128 եւ 256 ԳԲ հիմնական հիշողություն է ստացել: Բացի այդ, երկու սմարթֆոններն էլ հագեցած են microSD քարտի համար սլոթով: Ինչ վերաբերում է անձի նույնականացման տեխնոլոգիային, ապա սմարթֆոնը մատնահետքի սենսոր (որը նախկինի պես գտնվում է հետեւի կողմում, սակայն՝  խցիկի տակ, այլ ոչ թե՝ դրա կողքին), աչքի ծիածանաթաղանթի բարելավված սենսոր եւ դեմքի ճանաչման համակարգ է ստացել, որը թույլ է տալիս ընդլայնված իրականության տեխնոլոգիայի օգնությամբ անիմացիոն էմոձի ավատարներներ ստեղծել: Սմարթֆոնները հագեցած են Bixby ֆիրմային ձայնային օգնականի գործարկման առանձին կոճակով: Samsung-ում հիմնական շեշտը դրվում է նոր սմարթֆոնների տեսախցիկների նկարահանման որակի վրա. սարքերի շնորհանդեսի հրավիրատոմսերում նշվում էր տեսախցիկների «վերաիմաստավորման» մասին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր