00:00:00

ՀՔԱՎ: Սահմանադրական դատարանը կքննի ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների դիմումը

00:15, 24 մարտ 2018 Իրավական

ՀՀ Սահմանադրական դատարանը 2018թ. մարտի 12-ի որոշմամբ քննության է ընդունել ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդ Արմինե Աթոյանի և բանկում նրա համար երաշխավորություն ներկայացրած անձանց դիմումը՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի` վարկային պայմանագրին վերաբերող 887-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու վերաբերյալ: Դիմումը կքննվի գրավոր ընթացակարգով: 2018 թ. փետրվարի 7-ին դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան է ներկայացրել Ա. Աթոյանի ու նրա երաշխավորների ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Դեռևս 2013 թվականին դիմումատուների և ՎՏԲ-Հայաստան բանկի միջև կնքվել է վարկային պայմանագիր և երաշխավորության պայմանագրեր, որոնցով սահմանվել են նաև պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու վերաբերյալ նորմեր: Պայմանագրերը կնքելիս բանկն օգտվել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներից և ժամկետանց վարկի նկատմամբ սահմանել 73 % տոկոսադրույք ու վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցներ: Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով բանկի հաճախորդների ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը նշել է, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, քանի որ զրկում է անձանց իրենց սեփականությունն իրենց կամքով տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից և հնարավորություն է տալիս վարկային պայմանագրով սահմանել պարտավորությունների չկատարման համար այնպիսի տույժեր, որոնք խախտում են պայմանագրի մյուս կողմի իրավունքները և օրինական շահերը՝ վերջինիս համար առաջացնելով անբարենպաստ հետևանքներ: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր