00:00:00

Չավուշօղլու. «Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք»

00:15, 16 հունիս 2019 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ռուսական S-400 համակարգերի գնման վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքին։ Եվս մեկ անգամ ընդգծելով, որ S-400 համակարգերի շուրջ համաձայնությունը վերջնական է և գործարքն արդեն կայացած է՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան վճռական է իր շահերն ու անվտանգությունը պաշտպանելու հարցում։ Նա քննադատել է նաև ԱՄՆ-ին Թուրքիայի համար վճռորոշ պահին Պատրիոտ ՀՕՊ համակարգերը դուրս բերելու համար։ «Մի երկիր չի կարող մեկ այլ երկրի գնել կամ չգնելու հրահանգ տալ։ Դա անընդունելի է։ ԱՄՆ-ն պետք է փոխի իր այս մոտեցումը։ Եթե ԱՄՆ-ն մեր դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկի, մենք էլ հակաքայլեր կձեռնարկենք։ Մեր նկատմամբ բացասական վերաբերմունքի պարագայում մենք էլ նույն կերպ պատասխան կտանք»,- ասել է Չավուշօղլուն։ ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր