00:00:00

Արտակարգ դեպք Էջմիածնում. թալանել են տեղի «Հայփոստ»-ը. թալանողները ստեղծել էին կեղծ հրդեհի ահազանգ

19:19, 23 մարտ 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 20-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած գողության փաստով։ Ժամը 04։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի Վաղարշապատ-1107 գրասենյակում ձայնաազդանշանային համակարգը միացել է, ինպես նաև միացել է «Ֆայեր» ազդանշանը, ըստ որի՝ ներսում հրդեհ է։ Դեպքի վայր են ժամանել Էջմիածնի հրշեջ-փրկարարները, ովքեր պարզել են, որ հրդեհի ոչ մի նշան չկա, իսկ պատուհանը բաց է։ Փրկարարները այդ մասին տեղեկացրել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, քանի որ կասկածել են, որ հնարավոր է՝ ներսում մարդ կա։ Պարզվել է, որ մարտի 19-ի 17։00-ից մինչև մարտի 20-ի 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված գործիքով բացել են մետաղական շրջանակներով պատուհանը և ներս մտել և այնտեղից գողացել մոնիտորներ, պրոցեսորներ և գումար։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր