00:00:00

Ֆրանսիայում յուրաքանչյուր 8-րդ կին ենթարկվել է բռնաբարության. հարցում

03:08, 25 փետրվար 2018 Ֆոտոշարք

Ֆրանսիական վերլուծական «Ժան Ժորեսի հիմնադրամ» կենտրոնը պատրաստել է զեկույց, որից պարզ է դառնում, որ մոտ 4 մլն ֆրանսիացի կանայք՝ երկրի իգական սեռի բնակչության 12 տոկոսը, կյանքում գոնե մեկ անգամ ենթարկվել է բռնաբարության։ Իրենց պատմությամբ կիսվել ցանկացողները բարձրաձայնել են իրենց հետ տեղի ունեցածի մասին #balancetonporc հեշթեգի ներքո («Պատմիր խոզի մասին»)։ Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի պատմությունը խթան է տվել ողջ աշխարհում բազմաթիվ արշավների, որոնց շրջանակում կանայք սկսել են պատմել սեռական բռնության իրենց դառը փորձի մասին։ Արշավը մեկնարկել է այն բանից հետո, երբ 2017 թվականի հոկտեմբերին հոլիվուդյան կինոմագնատին մեղադրել են բռնաբարությունների մեջ։ Հարցման նպատակը եղել է պարզելը, թե որքան տարածված է սեռական բռնության երևույթը Ֆրանսիայում։ Պարզվել է, որ ֆրանսուհիների 58 տոկոսը ստացել է անպատշաճ առաջարկներ, իսկ 43 տոկոսին դիպչել են առաց իրենց համաձայնության։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31