00:00:00

Աբովյանի 29/7 ընտրատեղամասում հաղթեց ՔՊ-ական թեկնածուն՝ հիմնական մրցակցին գերազանցելով 3 ձայնով

22:34, 09 հունիս 2019

29/7 ընտրատեղամասում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվեց։ Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանը ստացավ 269 քվե, գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ 266 քվե։ Մյուս երեք թեկնածուները հավաքել են ընդհանուր 29 քվե։ Սա Աբովյանում գործող 27 տեղամասերից 1-ի նախնական տվյալներն են։ Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 5 թեկնածուներ՝ Վահագն Գևորգյան, Գրիգոր Գուլյան, Սասուն Գրիգորյան, Մանուկ Մկրտչյան, Արթուր Ղազարյան, սակայն հիմնական պայքարն ընթանում է ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի և գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր