00:00:00

Դժվար է հավատալ, որ մարդիկ Ոստիկանություն հրավիրելը կամ նույնիսկ բերման ենթարկելը չեն տարբերում ձերբակալումից. Գոռ Աբրահամյան

14:56, 09 հունիս 2019

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է «ԱԴԵԿՎԱԴ» ՀԿ-ի անդամների ձերբակալման մասին լուրերին: Գրառումը ստորեւ. «Ադեկվադ»-ի որևէ անդամ մինչ այս պահը չի ձերբակալվել: Մինչդեռ տեղեկատվությունը հենց սկզբից ուղղակիորեն հենց այդպես մատուցվեց: Լրատվամիջոցների մի մասն էլ, դատելով համապատասխան հղումների կամ ընդգծումների բացակայությունից, այդ տեկատվությունը տարածեցին՝ առանց պաշտոնական աղբյուրներից ճշգրտումներ անելու: Դժվար է հավատալ, որ մարդիկ Ոստիկանություն հրավիրելը, ինչը տեղի է ունեցել տվյալ դեպքում, կամ նույնիսկ բերման ենթարկելը չեն տարբերում ձերբակալումից: Հետևաբար մնում է կարծել, որ պարզապես մանիպուլյացիոն ծուղակ է հյուսվել, որի մեջ լրատվամիջոցների իմ շատ գործընկերներ են ընկել՝ կամա թե ակամա ստանձնելով այն տիրաժավորողի դերը»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր