00:00:00

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի

20:22, 08 հունիս 2019

Հայաստանի տարածքում հունիսի 8-9-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին կնվազի 2-3 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 8-9-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +30+32։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25, Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +26+29, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25, Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25, Տավուշում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +24+29, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +28+31, Արարատում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34, Արմավիրում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+31, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+25, Արցախում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +26+29։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր