00:00:00

Սևազգեստ մարդիկ են բերման ենթարկվում․Տերյան փողոցում լարված իրավիճակ է

01:22, 08 հունիս 2019

Այս պահին ոստիկանությունը Երեւանի Տերյան փողոցում իրականացնում է գործողություններ։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանության բաժին են տարվում քաղաքացիներ՝ հասարակական կարգը խախտելու համար։ Ականատեսները մեզ հայտնեցին, որ մասնավորապես սևազգեստ մարդիկ են բերման ենթարկվում փողոցի այդ հատվածում գործող «Լա Սկալա» ակումբից։ Այս պահին փողոցի այդ հատվածում ոստիկանական մեծ թվով ուժեր են կենտրոնացված։ Հիշեցնենք, որ երեկ եւս տարբեր քաղաքացիներ էին բերման ենթարկվել հասարակական կարգի ապահովման նպատակով իրականացված ծառայության արդյունքում։ Բերման ենթարկված անձինք քաղաքի տարբեր հարվածներից են։ Այս պահին էլ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր