00:00:00

Արման Թաթոյանը վրաց գործընկերոջ հետ քննարկել է Ախալքալաքի միջադեպին ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը

21:30, 07 հունիս 2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել գործընկերոջ՝ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Ախալքալաքում մեր հայրենակիցների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Վրաստանի հանրային պաշտպանը տեղեկացրել է, որ միջադեպի հետ կապված հանգամանքներն առաջին իսկ պահից եղել են իր անմիջական ուշադրության ներքո։ Նա իր հատուկ ներկայացուցչին է ուղարկել Ոստիկանության բաժին, ապա հիվանդանոց։ Մեկ անձ գրեթե անմիջապես ազատ է արձակվել, մյուսը բուժում է ստանում հիվանդանոցում, որի պատճառով հնարավոր չի եղել առանձնազրույց ունենալ նրա հետ: Տիկին Լոմջարիան նշել է նաև, որ կշարունակի ուշադրության ներքո պահել հարցը: Որևէ խնդրի դեպքում մեր հայրենակիցները կարող են դիմել ինչպես Վրաստանի հանրային պաշտպանին, այնպես էլ մեզ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր