00:00:00

Արտյոմ Մխոյանն այցել է «Կոշ» ՔԿՀ. Ստուգել է ճաշի, հացի որակը, եղել բաղնիքում, բուժմասում

21:23, 07 հունիս 2019

Հունիսի 6-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վ. Ծաղիկյանի, ներքին անվտանգության բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ա. Մնացականյանի, անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խ. Հարությունյանի, ծառայության պետի օգնական, արդարադատության փոխգնդապետ Ա. Կավեյանի եւ ծառայության շտաբի համակարգող խորհրդատու Ա. Սարգսյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում էր: ՔԿԾ-ից  հայտնում են, որ այցի հիմնական նպատակն էր պարզել քրեակատարողական հիմնարկի ընդհանուր վիճակը, հանդիպել անձակազմի հետ, ծանոթանալ այնտեղ տիրող պայմաններին եւ ընթացս տալ համապատասխան հանձնարարականներ արդի շրջանում Ծառայության առջեւ դրված խնդիրների եւ պահանջների լուծման ուղղությամբ: Ա. Մխոյանը նախ հանդիպեց անձնակազմի հետ, այնուհետեւ շրջայց կատարեց հիմնարկում: Եղավ վարչական մասնաշենքում, դատապարտյալների համար նախատեսված ճաշարանում, խոհանոցում, ստուգեց ճաշի, հացի որակը, ինչպես նաեւ հացի քաշը, այցելեց բաղնիք, բուժմաս, երկարատեւ եւ կարճատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակներ, բնակելի կացարաններ: Բնակելի գոտում Ծառայության պետը զրուցեց որոշ դատապարտյալների հետ, մանրամասն լսելով նրանց կողմից բարձրացված հարցերը՝ տվեց սպառիչ պատասխաններ՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով կատարել դատապարտյալների անհատական ընդունելություն: Այցի արդյունքներով Ա. Մխոյանի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարականներ նկատված թերությունները շտկելու ուղղությամբ: Ծառայության պետի նմանատիպ աշխատանքային այցերը քրեակատարողական հիմնարկներ կրում են շարունակական բնույթ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր