00:00:00

Նոր աղմկոտ հրաժարականներ կլինեն

20:29, 07 հունիս 2019

Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված «Իմ քայլը» խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են։Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադառնալով Արտակ Զեյնալյանի հրաժարականին։ Իշխող խմբակցության ղեկավարը նաեւ հայտնել է, որ այդ մտահոգությունները կապված են եղել դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ։ Դատաիրավական ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու մասին իշխանությունը մի քանի օր առաջ հայտարարեց, ըստ էության կիրառության մեջ դնելով վեթինգի գաղափարը։  Ի՞նչ մտահոգություններ է ունեցել իշխանությունը կապված Զեյնալյանի հետ, եւ որ ամենակարևորն  է, որն է անհանգստության պատճառը։ Գաղտնիք չէ, որ բազմաթիվ իրավաբաններ մեղմ ասած ոչ իրավաչափ համարեցին վարչապետի՝ դատարանների շենքերը շրջափակելու կոչը։ Արդյո՞ք Զեյնալյանը եւս այն համարել է ոչ իրավաչափ, միանշանակ պնդել հնարավոր չէ, հատկապես, որ նախկին նախարարը հրապարակային այդ բնորոշումը չի տվել։ Ուշագրավ է, որ արդարադատության նախարարի հրաժարականը տեղի է ունենում ԲԴԽ նախագահի տեղակալ Գևորգ Դանիելյանի հրաժարականից րոպեներ անց, ինչը ենթադրել է տալիս, որ դատական ռեֆորմի հարցում գուցե անհաղթահարելի տարաձայնություններ են առաջացել Նիկոլ Փաշինյանի ու Արտակ Զեյնալյանի միջև։ Չի բացառվում, որ այս հրաժարականները պարզապես զուգադիպության հետեւանք են։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կազմված է մեծամասամբ յուրայիններից՝ «քայլողներից», չնայած իշխանությունում դեռ կան մարդիկ, ովքեր որեւէ առնչություն չունեն հեղափոխության հետ, ավելին ժամանակին կանգնած են եղել հեղափոխությունը «խեղդողների» կողքին։ Եթե վարչապետը ցանկանում է իշխանությունը դարձնել միաբեւեռ, ապա ենթադրելի է, որ նոր աղմկոտ հրաժարականներ կլինեն։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր