00:00:00

«Լուսավոր Հայաստան»-ը միջազգային եւ տեղական փորձագետների ներգրավմամբ ձեռնամուխ է եղել վեթինգի վերաբերյալ ընդհանուր սկզբունքների մշակմանը. Մարուքյան

20:20, 07 հունիս 2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վեթինգի մասին քննարկումներին եւ նշել, որ իրենք մինչ օրս չեն ստացել քննարկման առաջարկ: Նա, մասնավորապես, նշել է. «Վեթինգի վերաբերյալ հայեցակարգի, ապա օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ առաջարկ «Լուսավոր Հայաստան»-ն այդպես էլ մինչ օրս չի ստացել։ Մինչ այժմ էլ պարզ չէ, թե իշխանության որ թեւից ով է այս մեխանիզմի մշակման պատասխանատուն։ Մենք հասկանում ենք, որ խնդիրը չափազանց կարեւոր է ու հրատապ։ Նույնքան էական է, որ այդ քննարկումները, հնարավոր բացասական եւ անկանխատեսելի հեռանկարից խուսափելու համար, տեղի ունենան բարձր պրոֆեսիոնալիզմի եւ համախոհության մթնոլորտում ու միջավայրում։ «Լուսավոր Հայաստան»-ը միջազգային եւ տեղական փորձագետների ներգրավմամբ ձեռնամուխ է եղել վեթինգի վերաբերյալ ընդհանուր սկզբունքների մշակմանը եւ պատրաստ է իր ներդրումն ունենալ խորհրդարանում վեթինգի վերաբերյալ հայեցակարգի ու օրենքի նախագծի առավել լայն եւ ընդգրկուն ձեւաչափով քննարկման գործում՝ անհրաժեշտ որակ եւ արդյունավետություն ապահովելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր