00:00:00

Ավտոմեքենան կյանքից էլ թանկ. հայտնի է դարձել ինքնասպանության փորձի պատճառը

17:04, 23 մարտ 2018 Իրավական

«Փաստինֆո»-ին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել նախօրեին 45-ամյա տղամարդու կողմից ինքնասպանության փորձ կատարելու պատճառների մասին: Հիշեցնենք, որ նա ինքն էր զանգարել ոստիկանություն ու հայտնել, որ ցանկանում է ինքնասպանություն գործել և որ գտնվում է Աշտարակի նոր կամրջի վրա: Մեր տեղեկություններով՝ քաղաքացու ծայրահեղ այդ քայլի պատճառը հետևյալն է՝ նա գնել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա՝ գումարը մաս-մաս վճարելու պայմանով, սակայն չի կարողացել վճարել, ինչի պատճառով ավտեմեքենայի նախկին տերը այն հետ է վերցրել իրենից: Ի դեպ, մինչև ինքնասպանության մտադրության մասին ոստիկանություն ահազանգելը նա դիմում էր ներկայացրել ոստիկանության Աշտարակի բաժին՝ ավտոմեքենան իրեն վերադարձնելու խնդրանքով: Նշենք, որ ինքնասպանությունը կանխվել է ԱԻՆ աշխատակիցների ջանքերի շնորհիվ. անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին հրաժարվել է ինքնասպանություն գործելու մտադրությունից և կամրջի ճաղավանդակներից նահանջել:  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31