00:00:00

«Ես միայն սպիտակն եմ տեսնում». Ծառուկյանը՝ սեւազգեստ մարդկանց մասին

19:37, 07 հունիս 2019

Ես միշտ էլ ասել եմ, հիմա էլ եմ ուզում ասել, որ օրենքի առաջ բոլորն էլ հավասար են, որեւիցե անկարգություն պետք է պատժելի լինի։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով «սեւազգեստ խմբերի» մասին հարցին։ Հարցին՝ ինքը նկատե՞լ է սեւազգեստ մարդկանց, որոնք փորձում են անիշխանություն հասատտել երկրում, Ծառուկյանն ասաց. «Ես միայն սպիտակն եմ տեսնում»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկվա կառավարության նիստում նշել է, որ օպերատիվ տեղեկություններ կան, որ որոշ շրջանակներ որոշել են սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել՝ լկտի պահվածքով աչքի ընկնել եւ այլն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր