00:00:00

Մեր սև հոգսերն ու Ձեր վարդագույն բաբոչկաները. Արմեն Աշոտյան

18:24, 07 հունիս 2019

Իրականության մեջ այս կառավարությունն ապացուցում է, որ որևէ աղերս չունի Հայաստանի արտաքին ու ներքին բազմաթիվ մարտահրավերների հետ։ Համարժեք չէ մեր երկրի առջև ծառացած խնդիրների հետ, այդ անհամարժեքությունը խորացնում է առանց այդ էլ անհանգիստ միջավայրը՝ Հայաստանի և Արցախի շուրջ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Վերջինս ավելի պատկերավոր նկարագրելու համար նկատեց, - «Մեր սև հոգսերը և Ձեր վարդագույն բաբոչկաները»։ ՀՀԿ փոխնախագահի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի բավարարվում այն սահմանադրական շրջանակներով, որ տրված է իրեն ՀՀ սահմանադրությամբ, - «Նա ուզում է ոչ թե ուժեղ, այլ տոտալ իշխանություն։ Պատահական չէ, որ ԱԺ-ն գրավելուց և վարչապետ դառնալուց հետո, նա պարբերաբար գրոհումներ է ձեռնարկում, այսպես կոչված՝ դիմադրության օջախների վրա։ Շարքը կարող եմ շարունակել՝ սկսելով դատական իշխանությունից, հիշելով նաև ԵՊՀ-ն, Աբովյանը։ Նա չի հանդուրժում որևէ տեղ, միջավայր, որտեղ չունի բացարձակ իշխանություն»։ Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ եկել է այն համոզմանը, որ վարչապետի ձեռքին ոչ թե Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն են կրակն ընկել, այլ կառավարության գիտակից անդամները. «Օրինակ ՝ ինձ համար թոփ եռյակը, որ պատանդ են դարձել վարչապետի ձեռքին՝ Դավիթ Տոնոյանն է, Զոհրաբ Մնացականյանը և Արթուր Վանեցյանը», - ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նշված մարդիկ ստիպված են ամեն անգամ սվաղելու և լղոզելու Նիկոլ Փաշինյանի հերթական անհաջող հայտարարությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր