00:00:00

Պուտինը եւ Փաշինյանը չեն քննարկել ղարաբաղյան հակամարտությունը. Պեսկով

16:24, 07 հունիս 2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի հանդիպման ժամանակ չեն քննարկել ղարաբաղյան կարգավորման հիմնախնդիրը, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել։ Երեկ խոսակցությունը տեղի է ունեցել շատ հանգամանալիորեն, երկկողմ հարաբերությունների եւ առեւտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,- լրագրողներին ասել է Պեսկովը ՊՄՏՀ շրջանակում։ Հիշեցնենք, որ Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Սանկտ Պետերբուրգում, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր