00:00:00

«Վանաձոր» ՔԿՀ-ում բուսական զանգվածով փաթեթ են գտել

16:37, 23 մարտ 2018 Իրավական

Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 22-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, լվացքատան մուտքի մոտ գտնվող աղբարկղից պոլիէթիլենային փաթեթ են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ փաթեթում 7000 դրամ և դեղնականաչավուն, մանրեցված, բուսական զանգվածով լցված 6 փաթեթ է եղել, յուրաքանչյուրը՝ 4 գրամ քաշով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հիմնավորվել է, որ փաթեթը բնակելի գոտու տարածք է անցկացրել հիմնարկի պայմանագրային աշխատակիցներից մեկը՝ դատապարտյալ Վ.Ս.-ին փոխանցելու նպատակով:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31