00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացմանը

00:20, 07 հունիս 2019

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 6-ին, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ներկա է եղել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվում նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և ուղղված է շնորհալի երաժիշտների բացահայտմանը: Մրցույթն այս տարի անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։ Գալա համերգին մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ հանդես է եկել դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր