00:00:00

Նախագահ Սարգսյանն ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին

23:22, 06 հունիս 2019

Շարունակելով քաղաքական տարբեր ուժերի, քաղաքական ակտիվ գործիչների ու անհատների հետ հանդիպումների շարքը՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 6-ին, ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ընդգծելով բազմակարծության և երկխոսելու մշակույթի կարևորությունը հասարակության համար՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ, որպես երկրի նախագահ, իր խնդիրն է լսել բոլորին՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից ու դիրքորոշումից: Արթուր Ղազինյանը ներկայացրել է նորաստեղծ կուսակցության գաղափարախոսությունը և գործունեության ուղղությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր