00:00:00

Նիդերլանդների խորհրդարանում բանաձև է ներկայացվել, որով դատապարտում են Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Էրդողանի հնչեցրած հայտարարությունը

21:21, 06 հունիս 2019

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Այսօր Նիդերլանդների խորհրդարանում բանաձև է ներկայացվել, որով պատգամավորները դատապարտում են Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից արված անհեթեթ հայտարարությունը։ Քրիստոնեական միության խմբակցության անդամ, պատգամավոր Ջոել Վորդեվինդի ներկայացրած բանաձևում խիստ հակակրանք է արտահայտվում Էրդողանի հոսքերի հանդեպ։ Հուսով եմ, որ մեր հոլանդացի գործընկերների կողմից ներկայացված բանաձևը հաջորդ շաբաթ կընդունվի խորհրդարանում՝ հերթական սթափության կոչը դանռալով ժխտողականության քարոզին, ատելության խոսքին և պատմության աղավաղմանը: Խորին շնորհակալություն եմ հայտնում նիդերլանդացի գործընկերներիս և դեսպան Տիգրան Բալայանին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր