Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ժենվիև Բոյեղուին և «Հայաստանի համար մրցակցության բարեփոխումների գնահատում» ԽԾՎ շրջանակում Հայաստանի մրցակցային իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացրած փորձագետ, թիմի ղեկավար Սառա Նայմանին` ուսումնասիրության արդյունքները և առաջարկությունները քննարկելու նպատակով: