00:00:00

ՀՀ-ն ՌԴ-ի եւ Վրաստանի հետ հարաբերություններում առաջնորդվում է արտաքին քաղաքականության համատեղման սկզբունքով

19:56, 06 հունիս 2019

Հայաստանը Ռուսաստանի եւ Վրաստանի հետ հարաբերություններում առաջնորդվում է արտաքին քաղաքականության համատեղման սկզբունքով։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հունիսի 6-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցով Երեւանի քվեարկության մասին հարցին։ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինք ունի, ծավալուն օրակարգ եւ խոր հարաբերություններ։ «Մենք կշարունակենք, եւ դա նշված է կառավարության ծրագրում, ընդլայնել եւ զարգացնել նրա հետ մեր ռազմավարական հարաբերությունները»,- հավաստիացրել է Մնացականյանը։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, Երեւանը նաեւ կարեւոր օրակարգ ունի Թբիլիսիի հետ, որը վերաբերում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր