00:00:00

Երևանում 20-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 ուսանողի

15:42, 23 մարտ 2018 Իրավական

Երեկ՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Սարի Թաղի բնակիչ՝ 20-ամյա Արտավազդ Առաքելյանը Դավիթ Բեկի փողոցում՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց, իր վարած Nissan մակնիշի 34 ԼC 198 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 22-ամյա Դավիթ Պողոսյանին և 21-ամյա Էդուարդ Մանուկյանին, գրում է shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներին օգնել է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները սովորում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր