00:00:00

ԱԻՆ-ը հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները

19:07, 06 հունիս 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի քաղաքացիներ, Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է
  • Չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
  • չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում.
  • Չվառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով.
  • բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են հանդիսանալ որպես այրող լինզաներ.
  • անտառային բուսածածկ տարածքներում չերթևեկել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներով.
  • Չթողնել (չթափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից):
ԱԻ նախարարությունը  հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ,  ցուցաբերել առավել զգուշավորություն և զգոնություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր