00:00:00

Ադրբեջանում սպասվող զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում. ՀՀ ԱԳՆ

18:45, 06 հունիս 2019

Ադրբեջանում սպասվող զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հունիսի 6-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հարցը, ըստ ԱԳ նախարարի, բարձրացվում է տարբեր մակարդակներով, այդ թվում միջկառավարական։ Նա նշել է, որ հարցը կարող է բարձրացվել նաեւ միջխորհրդարանական մակարդակով։ «Կոնկրետ այս հարցում համապատասխան ձեւաչափը ԵԱՀԿ-ն է, եւ այդ շրջանակում այն արդեն բարձրացվել է գործիքանու կիրառմամբ»,- տեղեկացրել է Մնացականյանը։ Նա ընդգծել է, որ նոր զորավարժություններն առանձնակի են, եւ դրանք պետք է դիտարկել տարածաշրջանային անվտանգության մշտական մարտահրավերի համատեքստում։ Հիշեցնենք, որ մարտավարական նշանակության թուրք-ադրբեջանական  «Անսասան եղբայրություն – 2019» զորավարժությունները տեղի են ունենալու հունիսի 7-11-ը Նախիջեւանում։ Զորավարժություններին մասնակցելու են զորակազմը, զրահատեխնիկան, հրետանային սարքավորումներն ու ականանետերը, ռազմաօդային ուժերի մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաեւ երկու երկրների բանակների հակաօդային պաշտպանության եւ զենիթահրթիռային ստորաբաժանումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր