00:00:00

Վիգեն Քոչարյանն ընդունել է Իրանի պատվիրակությանը

18:11, 06 հունիս 2019

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դատախազության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քրեական և քաղաքացիական գործերով իրավական փոխօգնության, դատապարտյալների փոխանցման, վճիռների ճանաչման և իրավական համագործակցության այլ ձևաչափերին առնչվող մի շարք հարցեր: Փոխնախարար Քոչարյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին համահունչ իրավական փոխօգնության ոլորտում ձևավորված գործնական սերտ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու պետությունների միջև գործող իրավական օգնության համաձայնագրերի կիրառման հարցերին: Վիգեն Քոչարյանը նշել է, որ առկա մեխանիզմների կիրառումը և կատարելագործումը ամուր հիմք պետք է ծառայի իրավական փոխգործակցության արդյունավետության ապահովման համար: Ամփոփելով քննարկումը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը իրավական ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր