00:00:00

Սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագրի համար պետբյուջեից ծախսվել է 927 մլն դրամ

17:49, 06 հունիս 2019

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագրի չորս ամիսները։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նախարարը գրել է, որ փետրվարից մեկնարկած ծրագիրը նախատեսված էր 230 հազար քաղաքացիների համար։ «Ծրագրի շրջանակներում կատարվել է 4904 միջամտություն (վիրահատություն, ստացիոնար թերապևտիկ բուժում, գլխուղեղի էնդովասկուլյար և սրտի վիրահատություն, ստացիոնար դժվարամատչելի հետազոտություն), որից միայն 270-ը սրտի վիրահատություն»,-գրել է նախարարը՝ տեղեկացնելով, որ վերոնշյալ բուժական և ախտորոշիչ միջամտությունների համար պետական բյուջեից, ընդհանուր առմամբ, ծախսվել է 927 մլն դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր