00:00:00

Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով

17:15, 06 հունիս 2019

Հանրապետությունում հունիսի 7-ին և 8-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ջերմաստիճանը կնվազի և արդեն կանցնենք հունիսի համար քիչ թե շատ նորմալ ջերմային ֆոնի։ Շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին կունենանք նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Այս պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր