Մեկ տարի առաջ ՀՀ-ում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն և դրանից հետո որոշ քաղաքական ուժեր՝ այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող որոշ ուժեր իրենց համար քաղաքական գործունեորւթյան որոշակի դաշտ փորձեցին ստեղծել, ինչը նորմալ է ցանկացած ժողովրդավարական երկրի համար, սակայն այդ ուժերը մեկ տարի անց հասկացան, որ հայտնվել են քաղաքական լուսանցուքում։
Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Կառավարության նիստի մեկնարկին օրակարգային հարցերը քննարկելուց առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեկ տարի անց մենք տեսնում ենք հետևյալ դրսևորումները, որ որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ և այս առումով տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որտեղ իրենց ասելիքը հետևյալն է, որ իրենք պատրաստ են ՀՀ-ում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել։
«Մենք ունենք օպերատիվ տեղեկատվություն, որ որոշ շրջանակներ որոշել են սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և կփորձեն որոշակի լկտի պահվածք դրսևորել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նման փորձ անող ցանկացած մարդ պետք է լրջորեն փոշմանի իր արածի համար։ «Սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել և ճանապարհել վառ ծաղիկներով հնարվորինս քաղաքակիրթ օրինական կյանքի»,-ասաց Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և Ոստիկանապետին հարց ուղղելով՝ արդյոք նրանց համար պարզ է խնդիրը։
factor.am