00:00:00

«Ադամյան» անվամբ հայկական արտադրության հեռուստացույցներն արդեն վաճառքում են

01:38, 06 հունիս 2019

Հայկական արտադրության «Ադամյան» հեռուստացույցներն արդեն վաճառքում են: Հեռուստացույցների արտադրության մեկնարկը տալու համար Հայաստանից, Սիրիայից եւ Լիբանանից գործարարները 4,5 միլիոն դոլարի ներդրում են արել: Հաջողության դեպքում, պատրաստ են այն 10 միլիոն դարձնել: Կառավարությունն ընկերությանը մաքսային արտոնություն է տրամադրել։ Դեկտեմբերին բացված գործարանն առաջին արտադրանքը մայիսին է տվել, երբ ստացել է մաքսային արտոնությունը: Գործարանի 14 աշխատակիցները օրական մինչեւ 300 հեռուստացույց են հավաքում, նրանք բոլորը նախկինում իրենց տներում են աշխատել, հեռուստացույց նորոգել կամ հավաքել՝ չպատկերացնելով, որ եւրբեւէ Հայաստանում հեռուստացույց կարտադրվի ու իրենք նման գործարանի աշխատակից կդառնան: Առայժմ դհեռուստացույցները սմարթ չեն, սակայն այսուհետ կարտադրվեն նաեւ սմարթ տարբերակով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գնել հայկական արտադրության հեռուստացույցները՝ ֆեյբսուքի իր էջում տեղադրելով ՀՀ կառավարության լրատվական ծառայության պատրաստած տեսանյութը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր