00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին

21:57, 05 հունիս 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը: Հանդիպման ընթացքում, որը տեղի էր ունենում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ, անդրադարձել խորհրդարանական հանրապետություններում նախագահական ինստիտուտի գործունեությանը: Նախագահը մասնավորապես նշել է, որ պատրաստակամ է հանդիպել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց տեսակետները երկրի զարգացմանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ: Հյուրերի խնդրանքով նախագահը նաև անդրադարձել է նախագահական ինստիտուտի մի շարք նախաձեռնություններին, ինչպես նաև առաջիկայում Դիլիջանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր