00:00:00

Վանեցյանն օգտվում է հեռախոսային հավելվածից, որը կբացառի գաղտնալսումը

21:10, 05 հունիս 2019

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային և Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով իրեն գաղտնալսելու դեպքին, նշեց, որ գործի բացահայտման հետ կապված զերծ կմնա որևէ մեկնաբանությունից։ «Գործը քննվում է Քննչական կոմիտեում, խնդրում եմ իրենց դիմեք»,-ասաց Վանեցյանը։ Անդրադառնալով առհասարակ հեռախոսային խոսակցությունների պաշտպանվածության հարցին Վանեցյանն ասաց. «Ժամանակակից աշխարհում հարյուր տոկոսանոց գաղտնիության ապահովում գրեթե անհնարին է, մեզ բոլորիս հայտնի են տասնյակ ու հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսել են երկրի ղեկավարների, քաղաքական գործիչների, հազարավոր դեպքերի մասին էլ չի բարձրաձայնվել։ Այդ առումով խոսել հարյուր տոկոսանոց պաշտպանվածության մասին չեմ կարող, բայց մինչ այդ գաղտնալսումների ի հայտ գալը, ԱԱԾ-ն մեր տեղի մասնագետների հետ սկսել էր մշակել մի ծրագիր, որը պետք է կիրառվեր և զերծ պահեր գաղտնալսումից։ Այդ ծրագիրն այսօր կա, իմ հեռախոսի վրա տեղադրված է, դեռևս թեստային տարբերակն է, ստուգում ենք բոլոր տեսակի խոցելիությունները, այս պահին բավականանին պաշտպանված է։ Շատ մասնագետներ տվել են եզրակցություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի գաղտնալսումը։ Այն լրիվ հայկական պրոդուկտ է, սերվերը ֆիզիկապես ԱԱԾ շենքում է, գաղտնագրվում է ամբողջությամբ, անգամ եթե ուզենանք գաղտնալսենք մեզ, անհնարին է»։ Վանեցյանի խոսքով, եթե այդ հավելվածն արդարացնի իրեն, ապա կորոշվի այն պաշտոնյաների խումբը, որոնք պետք է օգտվեն այդ հավելվածից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր