00:00:00

Գուցե վատ չէր լինի ծանոթանա՞լ որոշմանը․ Էդգար Ջանոյան

12:06, 05 հունիս 2019

Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ երեկ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան հայտնել եմ, որ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Իմ տրամադրած տեղեկության վերաբերյալ Гехам Манукян (Գեղամ Մանուկյան) լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց, որ սխալ տեղեկություն եմ տրամադրել: Մեկ անգամ ևս հաստատում եմ իմ տարածած տեղեկությունը: Մեջբերեմ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարված հետաքննության արդյունքներով կայացված որոշումից.«Գեղամ Մանուկյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել հանցակազմի բացակայության հիմքով»: Ի դեպ, որոշման պատճենն ուղարկված էր Գեղամ Մանուկյանին, ով դրա հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկելու հնարավորություն ունի: Բայց մինչ մեր տեղեկությունը սխալ համարելը գուցե վատ չէր լինի ծանոթանա՞լ որոշմանը… ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր