00:00:00

Աննա Հակոբյանը բացահայտել է վարչապետի «ճոխ եւ շենշող» տարեդարձի մանրամասները, լուսանկարներ հրապարակել

11:54, 05 հունիս 2019

«Իսկապես անչափ «ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հագստյան օրեր ենք անցկացրել Իջևանի սարեր/ձորեր/անտառներում»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա հայտնել է. «Գիշերել ենք Apaga Resort-ում, եղել ենք Ենոքավանի սարերում և Lastiver-ում, վարչապետի տարեդարձը նշել ենք Իջևանի անտառում բացառապես ընտանիքի անդամների և մանկության ընկերների հետ: Հ.Գ. Ինչ վերաբերում է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ «հատուկ» վրաններ են երևում, ընդամենը պետք էր զանգել Apaga Resortև հարցնել, թե դա ինչ միջոցառում էր, և որևէ կապ ունե՞ր վարչապետի տարեդարձի հետ, թե՞ ոչ»: Աննա Հակոբյանը նաեւ լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել՝ մակագրություններով: Այլևայլ պրելեստները ծննդյան ճոխ և շենշող սեղանը Մեր փոքր հրաշքը Մեր մեծ հրաշքը մեր միջնեկ հրաշքը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր