00:00:00

Ծառուկյան դաշինքը կողմ կքվեարկի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանին

01:47, 25 փետրվար 2018

Այսօր ԲՀԿ-ում Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եւ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային նիստ, որի ընթացքում որոշվել է ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին կողմ քվեարկել: Որպես հիմնավորում Գագիկ Ծառուկյանը նշել է այն, որ Արմեն Սարգսյանի եւ ԲՀԿ-ի մոտեցումները համընկնում են՝ երկրի խնդիրների լուծման հարցում: «Հարգելի թիմակիցներ ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, նրա մոտեցումը, նրա պատրաստակամությունը: Նա հանդիպել է բոլոր ոլորտի ներկայացուցիչների հետ, պետք է արտագաղթը դադարեցնի, ներգաղթ սկսի եւ մեծ ներդրումներ բերի: Այսօր նա այն է ասում, ինչը մեր ցանկությունն է, նպատակն է: Իր տեակետն ու մոտեցումը սա է: Ես էլ եմ ձեր հետ համաձայն: Նա որեւէ կուսակցության անդամ չէ, մնում է, որ իր հեղինակությունը պահպանի»,- հանդիպման ընթացքում ասել է Գագիկ Ծառուկյանը: Այս մասին տեղեկանում ենք «Կենտրոն» ՀԸ-ի լրատվական թողարկումից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր