00:00:00

«Օրենքով գող» Արսեն Երևանսկին գաղութում «Կյանք գողերին» կարգախոսով բանկետ է կազմակերպել

23:03, 02 հունիս 2019 Քրեական աշխարհ

«Օրենքով գող» Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանսկի) Օռլովսկի շրջանի Լիվնի քաղաքի թիվ 2 ուղղիչ գաղութում «Կյանք գողերին» կարգախոսով բանկետ է կազմակերպել, հաղորդում է «Լենտա»-ն: Բանկետը նվիրված էր ապրիլի 28-ին Զատկի տոնին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Կադրերում երևում է, թե ինչպես է կալանավորներից մեկն Արսեն Երևանսկու անունից շնորհավորում տոնի առթիվ, ապա վանկարկում՝ «Կյանք գողերին», ինչին պատասխանում են՝ «Հավերժ»: Ելույթից հետո կալանավորները մոտենում են սեղաններին, որոնց վրա արդեն ուտելիք և խմիչքներ են մատուցված: Տեսագրության հայտնվելուց հետո դատախազությունը ստուգումներ է սկսել: 2018 թվականի հունիսին հայտնի է դարձել Կիրովի ուղղիչ գաղութից Արսեն Երևանսկու ազատ արձակման մասին: Նա վաղաժամ լքել է հաստատությունն առողջական խնդիրների պատճառով. բժիշկները մահացու ախտորոշում են տվել: https://www.youtube.com/watch?v=M9lf4Nhsij0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր