00:00:00

ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանումը մեծացել է 2 անգամ

03:34, 02 հունիս 2019

ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանումը մեծացել է 2 անգամ, իսկ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը հասել է 1 միլիարդ 97 միլիոն դոլարի: Այս մասին հունիսի 1-ին Ծաղկաձորում «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» բիզնես համաժողովի շրջանակում հայտարարել է Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: Նրա խոսքով՝ դա կապված է մաքսային գործընթացների հեշտացման հետ: «2018 թվականին ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը կազմել է Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության 27%-ը (կամ մոտ 2 մլրդ դոլար): Ընդ որում, 96%-ը՝ Հայաստան-Ռուսաստան երկկողմ առեւտրաշրջանառության արդյունքում»,- նշել է Բաբկոն: Նա հավելել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերը ինչպես ԵԱՏՄ տարածքում, այնպես էլ միջազգային շուկայում: «2018 թվականին Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 53%՝ Հայաստան ուղիղ ներդրումների մաքուր հոսքի ողջ ծավալից: Հայաստանի իրական տնտեսական ոլորտ Ռուսաստանի ուղիղ ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 124 մլն դոլար: Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ավելի քան 26%-ը ստացվում է Ռուսաստանից»,- ընդգծել է առեւտրային ներկայացուցիչը: Նշենք, որ մայիսի 31-ից հունիսի 3-ը Ծաղկաձորում անցկացվում է «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» 5-րդ բիզնես համաժողովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր