00:00:00

Հայ-նիգերիական ընտանիքի ու Սառայի արտասովոր պատմությունը

00:40, 02 հունիս 2019

Տասնչորս տարվա պատմություն՝ մաքառումներով ու հրաշքներով լեցուն: Ուղեղի բնածին հիվանդությամբ լույս աշխարհ եկած Սառայի կյանքը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պե՛տք է շարունակվեր: Կենսաբանական ծնողները հուսալքվել էին ու հրաժարվեցին երեխայի հետագա խնամքից: Բժիշկները, սակայն, պայքարեցին նրա կյանքի համար: Բժշկական կենտրոնում բուժվելուց հետո Սառան տեղափոխվեց «Մայր Թերեզայի քույրեր» կաթոլիկ միսիոներների բարեգործական կազմակերպության խնամքին: Այստեղ պատմությունն անհավանական շրջադարձ կատարեց: Նիգերիայի Բենին Սիթի քաղաքում, քրիստոնյա ընտանիքում ծնված Ֆլորա Մինասը ամուսնացած էր Աֆրիկայում հաստատված, ծագումով Հնդկաստանից, արմատներով՝ հայ բժիշկ Աշլի Մինասի հետ: Երեք երեխաների հետ 90-ականներին Հայաստան տեղափոխված տիկին Ֆլորան այստեղ գտավ իր չորրորդ զավակին: Մինասների ընտանիքում մեծացող երեք հայ փոքրիկներին՝ Սիրունին, Վանիկին և Տիգրանին միացավ նաև ամենափոքրը՝ Սառան: Այնուհետեւ՝ բազմաթիվ վիրահատություններ Հայաստանում, հետո՝ Իտալիայում: Հաղթեցին, Սառան ապրեց: 14 տարի անց, Սառան մոր և քրոջ հետ այցելել է «Սուրբ Աստվածամայր», որտեղից սկսվել էր նրա արտասովոր կյանքը: Օրը պատահական չի ընտրված: Երեխաների պաշտպանության միջազգային օրը Սառա Մինասն իր ներկայությամբ ոգևորում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բուժվող փոքրիկներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր