00:00:00

Ցավոք սրտի, երբեմն երեխաների նկատմամբ բռնության դեպքեր ենք տեսնում․ սա պետք է բացառվի․ Արարատ Միրզոյան

19:59, 01 հունիս 2019

Երեխաների միջազգային օրվա առթիվ  այսօր ԱԺ  նախագահ Արարատ Միրզոյանը  տիկնոջ  և երեխաների հետ խորհրդարանի այգում էր։ Irakanum.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահը պատմեց՝ մանուկ ժամանակ բազմաթիվ երազանքներ է ունեցել, այդ թվում՝ մասնագիտություն ընտրելու հետ կապված։ «Ես անընդհատ տարբեր մասնագիտությունների մասին էի երազում։  Տան ավագ երեխան եմ եղել։ Քույրիկ ունեմ, որի հետ փոքր տարիքում անընդհատ կռվում էի», - պատմեց Արարաը  Միրզոյանը։ Անդրադառնալով օրվա խորհրդին՝ ԱԺ նախագահը նշեց՝  երեխաների իրավունքները պետք է  հարյուր տոկոսով պաշտպանված լինեն։ «Ցավոք սրտի, երբեմն դեպքեր ենք տեսնում, երբ  երեխաների նկատմամբ բռնության դեպքեր են լինում․ քիչ են այդ  դեպքերը, բայց կան։ Սա պետք է բացառվի։ Բոլոր երեխաները պետք է  ունենան երջանիկ մանկության,  որակյալ կրթություն ստանալու հնարավորություն», -  ընդգծեց Արարատ Միրզոյանը։ Հարցին՝ իսկ ինչպիսի՞  ծնող եք, երբ երեխաները ինչ-որ հարցում սխալվում են, միանգամից բարկանո՞ւմ եք, թե՞ փորձում եք զրուցել նրանց հետ, բացատրել սխալը, Արարատ Միզոյանը  պատասխանեց․ «Ես անընդհատ փորձում եմ հանգիստ բացատրել ամեն բան, բայց երբեմն պատահում է, որ շատ խիստ եմ մոտենում հարցին և բարկանում․ այդպես էլ է լինում», -  եզրափակեց Արարատ Միզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր