00:00:00

Դանիել Իոննիսյանի խաղը

20:23, 01 հունիս 2019

Երեկ Fip.am կայքը հրապարակել էր «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերտառությամբ հոդված, որտեղ նշված էր, թե իբրեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարագրում թաքցրել է իր իրական եկամուտները եւ ըստ էության ապօրինի հարստացել է։ Հոդվածագիրը նշում էր, թե խոսքը վերաբերում է 10-ը հազար դոլարի մասին։ Կայքը, որը պատկանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, որի համակարգողը Դանիել Իոննիսյանն է, արձագանք ստացել էր Ալեն Սիմոնյանից։ Վերջինս, ինչպես երեկ էր սոցցանցի իր էջում գրառում արել, այնպես էլ այսօր՝ ԶԼՄ-ների հետ զրույցում պնդել էր, որ հոդվածը իրականությանը չի համապատասխանում։ Սիմոնյանը չէր բացառել, որ դատական գործըթնաց  կսկսի, եթե կայքը հերքում չհրապարակի։ Ի՞նչից է սկսվել Դանիել Իոննիսյան- իշխանություն համակարտությունը։ Ինչպես հայտնի է Իոննիսյանը հեղափոխության օրերին սատարում էր գործող իշխանություններին, եւ մշտապես աչքի է ընկել նախկին իշխանությանը քննադատողների շարքերից։ Ավելին Իոննիսյանը  հեղափոխությունից հետո ընդգրկված էր  վարչապետին կից Ընտրական օրենսգքրի բարեփոխումների հանձնաժողովում։ ՀԿ համակարգողը այդ հանձնաժողովի քարտուղարն էր։ Այլ կերպ ասած իշխանությունները Իոննիսյանին վստահել էին լրջագույն մի փաթեթ, որի մշակմամբ նա պետք է զբաղվեր։ Փաստերի ստուգման հարթակ, կամ այլ կերպ ասած Fip.am-ն էլ այդ ընթացքում պաշտպանում էր գործադիրի անդամներին մամուլի տարբեր հրապարակումներից։ Մինչ այդ այս լրատվամիջոցը կոչվում էր Sut.am: Վերջին ամիսներին, ինչպես կայքի ուղղվածությունն, այնպես էլ Դանիել Իոննիսյանի մոտեցումները փոխվեցին։ Նա սկսեց քննադատություններ հնչեցնել իշխանության առանձին ներկայացուցիչների հասցեին, որոնք տեղ էին գտնում ոչ միայն նրա ֆեյսբուք սոցիալական ցանցում, այլեւ իր կողմից «կուռացիա» արվող կայքում։ Դանիել Իոննիսյանը համարվում է «սորոսական» թիմի ներկայացուցիչ։ Վերջին ամիսների քննդատություններն էլ ուղղված էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։ Կան տեղեկություններ, որ այդ ամենը պայմանավորված էր Վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործով։ Դանիելն ու Դավիթը իշխանության «սորոսական» թեւն են, պնդում են իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները։  Վերջին օրերին էլ Իոննիսյանի եւ նրա ենթակայության ներքո գործող կայքի թիրախում էլ հայտնվել է Ալեն Սիմոնյանը։ Գաղտնիք չէ, որ Սիմոնյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մտերիմ ընկերներ են։ Ըստ էության Սիմոնյանի դեմ ուղղված սլաքների իրական հասցեատերը Արթուր Վանեցյանն է։ Դանիել Իոննիսյանը նաեւ Վանեցյանին մեղադրել էր քրեական հեղինակությունների հետ կապ ունենալու մեջ։ Վանեցյանն այդ հայտարարությանը արձագանքել էր։ Միաժամանակ Իոննիսյանը նշել էր, որ իրենց տեղեկություններ են հասել այն մասին, որ քրեական նույն այդ հեղինակությունները 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել են Ալեն Սիմոնյանին։ Ի դեպ այս մասին մամուլով «սլիվ»  արել է ինքը՝ Դանիել Իոննիսյանը։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Իոննիսյանը  տարբեր խմբագիրների է դիմել, տվյալ նյութը հրապարակելու համար։ Շատերը մերժել են Իոննիսյանին։ Ի վերջո մամուլում հայտնվել է Իոննիսյանի համար ցանկալի «ինֆորմացիան»։ Ուշագրավն այն է, որ նույն այդ խմբագիրները, որոնց դիմել է Դանիել Իոննիսյանը տեղի ունեցածի մասին հայտնում են Ալեն Սիմոնյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ «պալիտ» լինելուց  հետո, երբ աղմուկ է բարձրանում, Դանիել Իոննիսյանը տվյալ հրապարակումը տեղադրում է ֆեյսբուքյան իր էջում, իբրեւ թե լուր է, եւ նշում Սիմոնյանին, որպեսզի վերջինս կամ հերքի, կամ հաստատի։ Խոսքը այն հրապարակման մասին է, թե իբրեւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը աջակցել է Ալեն Սիմոնյանին։ Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենին ուղղված մեղադրանքներին, ապա Իոննիսյանը հայտնի քննարկմանը ասել էր, որ Վանեցյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Թոխմախի Բաբոյի՝ Բաբկեն Ղազարյանի, Վստրեչի Ապերի եւ Դավիթ Սեդրակյանի հետ։ Նշենք, որ Բաբկեն Ղազարյանը արդեն իսկ հայտարարություն է տարածել, պնդելով, որ Իոննիսյանը ակնհայտ կեղծ տեղեկություններ է հրապարակել։ Ըստ էության Դանիել Իոննիսյանը փորձում է իշխանությանը «ատամ» ցույց տալ, սակայն դժվար թե հաջողության հասնի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր