00:00:00

Գողության փորձ՝ Խորենացի փողոցում գտնվող բանկոմատից (լուսանկարներ, տեսանյութ)

00:41, 23 մարտ 2018 Իրավական

https://www.youtube.com/watch?v=o7NpMAaaBrg ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկոմատից գողության փորձ կատարած անձանց ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 13-ի լույս 14-ի  գիշերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք),  վնասելով  Երևանի քաղաքի Խորենացի փողոցում գտնվող ԲԲԸ-ին պատկանող ավտոմատ գանձման մեքենան, փորձել են գումար հափշտակել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց, որոնցից 2-ը իգական սեռի ներկայացուցիչներ, հայտնաբերելու ուղղությամբ՝ նրանց` դեպքի վայրում գտնվելու հանգամանքները պարզելու համար։ Խնդրում ենք նշված  անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր