00:00:00

Հայկական պատվիրակությունն ամփոփում է «WCIT-2018»-ին Հայաստանի ձեռքբերումները ՏՏ ոլորտում.

00:59, 25 փետրվար 2018 Տնտեսություն

Հնդկաստանում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի` «WCIT 2018»-ին մասնակցած հայկական պատվիրակությունը վերադարձել է Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների մամուլի ծառայությունը։ Փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում համաժողովի մասնակցության արդյունքներն ու ձեռքբերումներն են ամփոփել պատվիրակության ներկայացուցիչները` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու «Ինսթիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը։
Բանախոսները միակարծիք էին, որ հայկական պատվիրակության համար կոնգրեսը շատ արդյունավետ է անցել։ Բազմաթիվ գործարար հանդիպումներ են կայացել, Հայաստանը հնարավորություն է ունեցել ներկայացնելու իր ՏՏ ոլորտը համաշխարհային խոշոր ընկերությունների լիդերներին ու զարգացած տնտեսություն ունեցող երկրների կառավարության ներկայացուցիչներին։
Գլխավոր իրադարձությունն այն է, որ հենց այս կոնգրեսի ընթացքում «WCIT-2019»-ի` Հայաստանում անցկացնելու էստաֆետը հանդիսավոր հանձնվեց մեր պատվիրակության անդամներին։Նախարարի տեղակալ Արման Խաչատրյանի խոսքով` կոնգրեսի անցկացումը չափազանց կարևոր է մեր երկրի` որպես տեխնոլոգիական երկրի ճանաչողությունը բարձրացնելու և գործարար նոր կապեր հաստատելու և ամրապնդելու համար։ «Հայաստանը ոչ միայն ստեղծում, այլև արտահանում է գիտելիք։ Դրա ապացույցն այն է, որ Արմաթ լաբորատորիաներ շուտով կներդրվեն Հնդկաստանի դպրոցներում ևս։ Եվ սա դեռ միայն սկիզբն է»,- ասաց Արման Խաչատրյանը։
Ամբողջական նյութը՝«Հետք»-ում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր